ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունների պատրաստակամության մասին
Քաղաքական
09:54 03/09/2025
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունների պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը Ուկրաինայի հետ և սպասում է աշխատանքային խմբեր ստեղծելու իր առաջարկի պատասխանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական ֆորումում «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Մենք սպասում ենք քաղաքական, ռազմական և մարդասիրական հարցերով երեք աշխատանքային խմբեր ստեղծելու ռուսական առաջարկին ուկրաինական կողմի պատասխանին։ Մենք պատրաստ ենք շարունակել բանակցային գործընթացը Ուկրաինայի հետ»,-ասել է Զախարովան։

Օգոստոսի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան դեռևս պատասխան չի տվել Ստամբուլում բանակցությունների վերջին փուլում արված Ռուսաստանի առաջարկին՝ երեք աշխատանքային խմբերում առցանց աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ։

Դիվանագետը մանրամասնել է, որ ռազմական, մարդասիրական և քաղաքական հարցերով այս աշխատանքային խմբերը հնարավորություն կտան ավելի կոնկրետ քննարկել օրակարգային հարցերը։

Ինչպես նշել է Զախարովան, ներկայումս համաձայնություն չկա հակամարտության կարգավորման հնարավոր բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունների պատրաստակամության մասին