Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Կիևի համար անվտանգության երաշխիքների երեք կետ, որոնք Ուկրաինան կցանկանար ստանալ Եվրոպայից և Միացյալ Նահանգներից: Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ստրանա» հրատարակությունը։
Զելենսկու խոսքով՝ նախ, խոսքը գնում է Եվրոպայի և Միացյալ Նահանգների հաշվին Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս թվաքանակի պահպանման, բանակին ֆինանսներով և զենքով ապահովելու մասին։
Երկրորդ, նա նշել է, որ կողմերը քննարկում են այսպես կոչված «ՆԱՏՕ-լայթը»։ Կիևը փորձում է իր դաշնակիցներից ստանալ մանրամասներ այն մասին, թե ինչ են նրանք պատրաստ անել ռազմական գործողությունների ենթադրյալ հնարավոր վերսկսման դեպքում։
Ուկրաինան նաև պահանջում է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ երկիրը վերականգնելու համար։