Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկվել է Ալեն Սիմոնյանին
44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը»,- հայտնում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։
Նշենք, որ քննիչ հանձնաժողովի նախագահն է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։