ԵԽ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն կկանգնի Հայաստանի և Ադրբեջանի կողքին խաղաղության հասնելու ճանապարհին
Քաղաքական
13:05 04/09/2025
Հայաստան

ԵԽ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն կկանգնի Հայաստանի և Ադրբեջանի կողքին խաղաղության հասնելու ճանապարհին

ԵԽ Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ընդունված Վաշինգտոնի հռչակագիրը՝ այն որակելով որպես հնարավոր շրջադարձային կետ։

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների շաբաթական հանդիպման մեկնարկին Ալեն Բերսենը նշել է, որ հռչակագրի իրականացումը կարող է վերափոխել տարածաշրջանը՝ հաշտեցման, կայունության և զարգացման միջոցով։

«Այս խաղաղությունը պետք է կառուցվի մեր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։ Եվրոպայի խորհուրդը կկանգնի Հայաստանի և Ադրբեջանի կողքին խաղաղության հասնելու ճանապարհին»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵԽ գլխավոր քարտուղար. ԵԽ-ն կկանգնի Հայաստանի և Ադրբեջանի կողքին խաղաղության հասնելու ճանապարհին