Լիսաբոնի ֆունիկուլյորի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
Հասարակություն
12:56 04/09/2025
Հայաստան

Լիսաբոնի ֆունիկուլյորի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Լիսաբոնի ֆունիկուլյորի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է։ Այդ մասին հաղորդում է RTP-ն։

«Քաղաքացիական պաշտպանությունը հենց նոր հայտարարեց, որ այսօր գիշեր մահացել է երկու ծանր վիրավոր, զոհերի թիվը հասնելով 17-ի»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ «Օբսերվադոր» թերթի՝ զոհվածների թվում են յոթ տղամարդ և ութ կին, իսկ մյուս երկու մահացածների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ 21 վիրավորներից յոթը գտնվում են ծանր վիճակում, իսկ 12-ը՝ թեթև վնասվածքներ են ստացել։

Վթարի պահին ուղևորների ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է, բայց ֆունիկուլյորի տարողունակությունը 43 մարդ է: Համացանցում հայտնվել են վթարի վայրից կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ դուրս գալիս վնասված վագոնից և ծխի սյունը բարձրանում երկինք:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լիսաբոնի ֆունիկուլյորի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի