Օվերչուկ. Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է տրամադրված Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի նկատմամբ
Քաղաքական
16:03 04/09/2025
Աշխարհ

Օվերչուկ. Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է տրամադրված Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի նկատմամբ

Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է տրամադրված Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրի նկատմամբ, դա տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ներդրում է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Արևելյան տնտեսական ֆորումի (ВЭФ) շրջանակներում այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք շատ զգուշավոր լավատեսությամբ ենք նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին։ Սա նաև կարևոր ներդրում է մեր մեծ եվրասիական տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում», - ասել է նա։ Արևելյան տնտեսական 10-րդ ֆորումը տեղի է ունենում Վլադիվոստոկում սեպտեմբերի 3-6-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder