«Ձենդ կտրի, հա՞. Լեզվակռիվ Թագուհի Թովմասյանի և Արթուր Հովհաննիսյանի միջև
Քաղաքական
15:11 04/09/2025
Հայաստան

«Ձենդ կտրի, հա՞. Լեզվակռիվ Թագուհի Թովմասյանի և Արթուր Հովհաննիսյանի միջև

«Հայ գերիների հարցը, ընդհանրապես, ի պաշտոնե պետք է լինի կառավարության և Նիկոլ Փաշինյանի ուղիղ ուշադրության կենտրոնում, բայց քանի որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով գերիների հարցը մղվել է 6-րդ պլան, ուստի այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ հայ գերիները գտնվում են անօգնական վիճակում, որ Ադրբեջանի բանտերում նրանք կեղեքվում են, ենթարկվում են խոշտանգումների»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այդ պահին, անցնելով Թովմասյանի մեջքի հետևից՝ ռեպլիկ արցե՝ ասելով. «Նախ ասեք, թե ինչո՞ւ նիստերին չեք մասնակցում»։

Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Ձենդ կտրի, հա՞»։

Լրագրողները ՔՊ խմբակցության քարտուղարին հորդորեցին չխանգարել հարցազրույցը։

Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, թե պետք է հարցեր տան, որոնք բխում են պետության շահերից։

 Լրագրողները պատասխանեցին, թե գիտեն ինչ հարցեր տան։

Թագուհի Թովմասյանն էլ դիմեց իրենից հարցազրույց վերցնող լրագրողներից մեկին՝ ասելով. «Ափսոս՝ քո քեռու տղան է և դու այստեղ կանգնած ես, Իզաբելլա ջան»։

Լրագրողն ասաց. «Արխային արտահայտվեք»։

 «Քանի որ ՔՊ կուսակցությունը նաև նեղվում է, որ կուլիսներում ենք խոսում գերիների մասին, կրկնում եմ, որ գերիների և նրանց խոշտանգումների հարցը շարունակում է մնալ օդից կախված, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի բարձրաստիճան և ոչ բարձրաստիճան բանակցությունների ընթացքում այդ հարցը քննարկման առարկա չի դառնում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և եզրակացրեց, որ դրա պատճառն այն է, որ գերիների վերադարձը քաղաքական անհարմարություն կստեղծի Փաշինյանի համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder