Ռեկորդային 40 աստիճան շոգ՝ Կանադայում
Հասարակություն
18:52 04/09/2025
Աշխարհ

Ռեկորդային 40 աստիճան շոգ՝ Կանադայում

«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․

«Ռեկորդային` 40 աստիճան շոգ՝ Կանադայում։

Բրիտանական Կոլումբիայի Աշկրոֆտ քաղաքի օդերևութաբանական կայանում օդը տաքացել է մինչև +40.8°C: Նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 1906 թվականին, գերազանցվել է 0.8°C-ով։

Ավելին, դա Երկրի վրա օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ 50 աստիճան լայնությունից հյուսիս գտնվող ամենատաք աշնանային օրն է»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder