Կառավարությունն ընդունեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվային տարբերակի կարգավորւմները
Հասարակություն
11:21 04/09/2025
Հայաստան

Կառավարությունն ընդունեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվային տարբերակի կարգավորւմները

«Մեր քաղաքացիների համար հաշվառման քննական ստորաբաժանումների վերաբերյալ մի շարք ծառայությունների մասով նախատեսում ենք ավելի կատարելագործված կարգավորումներ»,- կառավարության նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշումը։

Մինչ այդ նա հիշեցրեց, որ այսօր Փրկարար ծառայողի օրերն է և շնորհավորեց իր աշխատակիցների տոնի կապակցությամբ, ինչին միացավ նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Արփինե Սարգսյանը նաև հիշեցրեց, որ սեպտեմբերի 1-ից արդեն ուժի մեջ է մտել թվային վարորդկան վկայական և հաշվառման վկայագիր ունենալու կարգավորումները։

Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։

«Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ, որով կարգավորվում են վարորդական վկայականին վերաբերող իրավահարաբերությունները։

Այսպես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) և Որոշմամբ սահմանված է, որ տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված որակավորման քննությունները դրական հանձնած անձին հատկացվող (այդ թվում՝ փոխանակման կամ կրկնօրինակի տրամադրման) վարորդական վկայականը հանդիսանում է պոլիկորբոնատե նյութից պատրաստված քարտ։

«Արդի ծրագրատեխնիկական զարգացման ժամանակաշրջանում ՀՀ քաղաքացու համար ՀՀ տարածքում վարորդական վկայականի ֆիզիկական առկայությունը կորցրել է իր արդիականությունը, քանի որ դրա ստուգման իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք ապահովված են տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ համակարգերին հասանելիության հնարավորություններով, ինչը լայն հնարավորություն է տալիս՝ անձի վարորդական վկայականի հետ կապված հարցերը պարզելու անմիջապես ցանցային ստուգման (կարգավորումը նախատեսված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025թ. հուլիսի 3-ի ՀՕ-252-Ն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով և ուժի մեջ է մտել 2025թ․ օգոստոսի 2-ից), իսկ ցանցային անհասանելիության դեպքում՝ այդ փաստաթուղթը ՀՀ ՆԳՆ թվային հարթակի միջոցով արտացոլված տարբերակի ստուգման արդյունքում, եթե վարորդն ունենա այդ փաստաթղթերի թվային տարբերակը»։ 

   

Նախագծով առաջարկվում է նախատեսել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվային տարբերակը, ինչն ազգային վարորդական վկայականի փոխարեն կամ այն տրամադրելու հետ միաժամանակ հասանելի կդարձվի՝

-վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա վարորդական վկայական ստացող անձին,

-գործող ազգային վարորդական վկայականներ ունեցող անձանց դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ,

-այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տալու կամ փոխանակելու դեպքում։

Առաջարկվում է վկայականի թվային տարբերակները հասանելի դարձնել ՀՀ ՆԳՆ պաշտոնական կայքում՝ նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) միջոցով (խիստ նույնականացում)` «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում նույնականացում անցնելուց հետո կամ ծառայությունների մատուցման համար ստեղծված պետական բջջային հավելվածի միջոցով»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

ՆԳ նախարարը մար հայտնեց, որ նախագծով առաջարկվող կարգավորումները բոլորովին չեն սահմանափակի անձի կողմից ազգային վկայական ստանալու իրավունքը, և անձը ցանկացած ժամանակ կարող է ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական գործառույթ իրականացնող քննական ցանկացած ստորաբաժանումից ստանալ Որոշման N 3-րդ հավելվածով սահմանված ազգային վարորդական վկայական, բայց կրկնակի ավել տուրք վճարել, քան միայն թվայինի դեպքւմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder