Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մահացել է հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի որդին՝ Պատրիկ։ Նա 97 տարեկան էր։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ընտանիքի անդամներին։
Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրի կրտսեր որդին գրողի վերջին կենդանի զավակն էր։ Հաղորդվում է, որ նա մահացել է ԱՄՆ-ի Մոնտանայում գտնվող իր տանը։
Հեմինգուեյ կրտսերը հայտնի է հոր՝ «Ճշմարտության մի հայացք» գրքի ավարտով, որը նա չի կարողացել ավարտել իր կենդանության օրոք։
Նա նաև գրել է հոր այլ ստեղծագործությունների՝ «Աֆրիկայի կանաչ բլուրներ» (2016), «Շարժական խնջույք» (2009) հուշագրության և «Զենքին հրաժեշտ» (2006) հրատարակության նախաբանները։
2022 թվականին Պատրիկը հրատարակել է 120 նամակներից բաղկացած ժողովածու՝ «Սիրելի՛ հայրիկ» վերնագրով։ Պատրիկը գրողի երեխաներից միակն է, որ գնաց հոր հետքերով։ Հեմինգուեյի առաջնեկ որդին՝ Ջեքը, ձկնորս էր, իսկ դուստրը՝ Գլորիան՝ բժիշկ։