Ջորջիո Արմանիի հուղարկավորությունը կլինի ոչ հրապարակային
Հասարակություն
18:01 04/09/2025
Աշխարհ

Ջորջիո Արմանիի հուղարկավորությունը կլինի ոչ հրապարակային

Նորաձևության հայտնի դիզայներ Ջորջիո Արմանիի հուղարկավորությունը կանցկացվի ոչ հրապարակային կերպով։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Միլանում՝ Armani/Teatro ցուցահանդեսային կենտրոնում։ Վերջին հրաժեշտի արարողությունը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին։

«Պարոն Արմանիի արտահայտած կամքի համաձայն՝ հուղարկավորությունները տեղի կունենան մասնավոր կարգով։ Անխոնջ մինչև վերջ, նա աշխատեց մինչև իր վերջին օրերը՝ նվիրվելով ընկերությանը, հավաքածուներին և բազմաթիվ ընթացիկ ու ապագա նախագծերին»,-ասված է Armani Group-ի ինսթագրամի էջում։

Աշխարհահռչակ դիզայները մահացել է 91 տարեկան հասակում։ Armani Group-ի տվյալներով, նա ննջել է խաղաղությամբ՝ շրջապատված իր ընտանիքի անդամներով և ընկերներով։ Արմանին հունիսին տառապել է թոքաբորբով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder