Սարդարապատ գյուղում մեքենան բախվել է սյանը
Հասարակություն
09:30 04/09/2025
Հայաստան

Սարդարապատ գյուղում մեքենան բախվել է սյանը

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 4-ին, ժամը 03։54-ին տեղեկություն է ստացվել, որ Սարդարապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սարդարապատ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder