Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող վտանգավոր թափոնների ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը կազմակերպել էր լիցքաթափված մարտկոցների հավաքման արշավ, որն ուղեկցվել էր իրազեկման միջոցառումներով։
Նախարարությունից հայտնում են՝ արշավի արդյունքում, մոտ 17 կգ թափոն հանձնվել է նախարարությանը՝ հետագա պահման և վերամշակման գործընթացը կազմակերպելու նպատակով։
Կառավարության 3-րդ մասնաշենքում է տեղադրվել մարտկոցների և կուտակիչների հավաքագրման արկղ։
