Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փորձագետ. Մեր տարածաշրջանը սպասարկող Google-ի ենթակառուցվածքի հետ ինչ-որ բան է եղել
Տևական ժամանակ Հայաստանում անհասանելի են դարձել Google-ն ու դրա հետ կապված կայքերը։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը ներկայացրել է խնդրի հետ կապված այս պահին առկա իրավիճակը.

«Ի՞նչ գիտենք այս պահի դրությամբ.
֊ Հայաստանյան որոշ օպերատորների մոտ Գուգլը չի աշխատում։
֊ OONI-ի սքաները, որով մենք չափումներ ենք անում, անոմալիաներ է արձանագրել Viva, Ucom, Fnet օպերատորների մոտ (ուրախ կլինեմ, եթե այլ օպերատորների մոտ էլ չափեք ու կիսվեք մեկնաբանություններում)
- VPN֊ով փորձարկումներ եմ արել՝ Գերմանիայում, ԱՄՆ֊ում, Ֆինլանդիայում խնդիր չկա (որոշ չափումների հղումները՝ մեկնաբանությունում)
Ի՞նչ են ասում այս չափումները՝
-Հայաստանյան օպերատորները ճիշտ են ճանաչում Գուգլի հասցեն (DNS) և ուղղորդավորում են ճիշտ սերվերների
-Հենց բանը հասնում է այդ սերվերների հետ կապ հաստատելուն՝ (TCP մակարդակում՝ 443 պորտի վրա), ստանում ենք երկու տիպի խնդիր՝ "generic_timeout_error" և "host_unreachable", այսինքն՝ Գուգլի սերվերները չեն պատասխանում։
Եզրակացություն՝ մեր տարածաշրջանը սպասարկող Գուգլի ենթակառուցվածքի հետ ինչ֊որ բան է եղել»։