Փորձագետ. Մեր տարածաշրջանը սպասարկող Google-ի ենթակառուցվածքի հետ ինչ-որ բան է եղել
Հասարակություն
12:37 04/09/2025
Հայաստան

Փորձագետ. Մեր տարածաշրջանը սպասարկող Google-ի ենթակառուցվածքի հետ ինչ-որ բան է եղել

Տևական ժամանակ Հայաստանում անհասանելի են դարձել Google-ն ու դրա հետ կապված կայքերը։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը ներկայացրել է խնդրի հետ կապված այս պահին առկա իրավիճակը.

«Ի՞նչ գիտենք այս պահի դրությամբ.

֊ Հայաստանյան որոշ օպերատորների մոտ Գուգլը չի աշխատում։

֊ OONI-ի սքաները, որով մենք չափումներ ենք անում, անոմալիաներ է արձանագրել Viva, Ucom, Fnet օպերատորների մոտ (ուրախ կլինեմ, եթե այլ օպերատորների մոտ էլ չափեք ու կիսվեք մեկնաբանություններում)

- VPN֊ով փորձարկումներ եմ արել՝ Գերմանիայում, ԱՄՆ֊ում, Ֆինլանդիայում խնդիր չկա (որոշ չափումների հղումները՝ մեկնաբանությունում)

Ի՞նչ են ասում այս չափումները՝

-Հայաստանյան օպերատորները ճիշտ են ճանաչում Գուգլի հասցեն (DNS) և ուղղորդավորում են ճիշտ սերվերների

-Հենց բանը հասնում է այդ սերվերների հետ կապ հաստատելուն՝ (TCP մակարդակում՝ 443 պորտի վրա), ստանում ենք երկու տիպի խնդիր՝ "generic_timeout_error" և "host_unreachable", այսինքն՝ Գուգլի սերվերները չեն պատասխանում։
Եզրակացություն՝ մեր տարածաշրջանը սպասարկող Գուգլի ենթակառուցվածքի հետ ինչ֊որ բան է եղել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փորձագետ. Մեր տարածաշրջանը սպասարկող Google-ի ենթակառուցվածքի հետ ինչ-որ բան է եղել