Հողով բարձված բեռնատարի վթարից Երևանում վնասվել է 4 թանկարժեք մեքենա
Հասարակություն
09:57 05/09/2025
Հայաստան

Հողով բարձված բեռնատարի վթարից Երևանում վնասվել է 4 թանկարժեք մեքենա

Սեպտեմբերի 4-ին, ժամը 17։40-ի սահմաններում Գևորգ Վարդանյան փողոցում, թիվ 30 շենքի դիմաց, 35-ամյա Պետրոս Վ․-ն իր վարած հողով բարձված «Shacman» մակնիշի բեռնատարով բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա հենապատին, ինչի հետևանքով վնասվել են «Range Rover» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաներ, իսկ բեռնատարը այնուհետև բախխվել է «Mercedes» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաների։
«Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հողով բարձված բեռնատարի վթարից Երևանում վնասվել է 4 թանկարժեք մեքենա