Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե խորհրդարանական ընտրությունները լինեին առաջիկա կիրակի, ո՞ր ուժին կընտրեիք. ՔՊ-ն աճ է գրանցել
Եթե խորհրդարանաիկան ընտրությունները լինեին առաջիկա կիրակի, ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք։ Հարցվածների 17.3 տոկոսը պատասխանել է ՔՊ-ին։
«Այստեղ ունենք ցուցանիշի աճ՝ 4.2 տոկոս»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
Կալանավորված բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող ուժին իր քվեն կտա հարցվածների 13 տոկոսը։
«Այստեղ ամենամեծ փոփոխությունն է։ 10.6 տոկոսով աճել է այս ցուցանիշը»,-ասաց Նավասարդյանը։
«Հայաստան» դաշինք նշել է հարցվածների 6.4 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 3.8 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինք, Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝3.4 տոկոս, ԴՕԿ՝ 2.5 տոկոս, Հանրապետություն կուսակցություն, 1.1, ՀՅԴ՝ 1.1 և այլն։
Մանրամասները՝ տեսանյութում։