Ադրբեջանն ու Թուրքիան ամրապնդում են էներգետիկ համագործակցությունը
Տնտեսություն
18:33 05/09/2025
Տարածաշրջան

Ադրբեջանն ու Թուրքիան ամրապնդում են էներգետիկ համագործակցությունը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Նշվում է, որ այցն նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունը: Այցի ընթացքում ուսումնասիրվել են «SOCAR Turkey»-ի «Petkim» և «STAR» նավթավերամշակման գործարանները:

Այցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ ոլորտի կարևոր հարցեր: Հատկապես  կարևորվել են «SOCAR»-ի նոր ներդրումային ծրագրերը Թուրքիայում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder