Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միշտ սպասում եմ և ամեն ինչ անում եմ ակումբում, որ ինձ կանչեն ազգային հավաքականի խաղերին. Սպերցյան
«Հավաքականում շատ լավ տրամադրություն է։ Մարզիչը պահաջկոտ է, վերջին հինգ օրում առավեկագույն ուժերն ենք ներդրել որպեսզի լավագույնս պատարստ լինենք առաջիկա պաղին»,- նախախաղային ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։
Նա նշեց, որ ֆիզիկապես, հոգեպես, լավ մարզավիճակում է գտնվում. «Տա Աստված, կարողանամ օգնել հավաքականին»։
Սպերցյանն ասաց, ամեն անգամ երբ հրավիրում են իրեն հավաքական, մեծ պատիվ է իր համար, հպարտություն է զգում. «Միշտ սպասում եմ, ամեն ինչ անում եմ ակումբում, որ կանչեն հավաքականի խաղերին։ ԵՐբ գալիս եմ Հայաստան՝ լրիվ այլ էմոցիաներ եմ ունենում»։
Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին։