Հասարակության մեջ դժգոհություն կա, որ անընդհատ նույն մարդիկ են վարժական հավաքների ծանուցումներ ստանում. Խաչատրյան
Հասարակություն
12:28 05/09/2025
Հայաստան

Հասարակության մեջ դժգոհություն կա, որ անընդհատ նույն մարդիկ են վարժական հավաքների ծանուցումներ ստանում. Խաչատրյան

«Հասարակության մեջ դժգոհություն կա, որ  անընդհատ նույն մարդիկ են վարժական հավաքների ծանուցումներ ստանում, նաև այն մարդիկ, ովքեր նոր են վերադարձել բանակից, օրինակ 44-օրյայի մասնակից են»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ խմբակցության ատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա նշեց, որ մի ստվար զանգված դուրս է մնում զորահավաքային կանչերից։

Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը նախ հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից արդեն անցել է 5 տարի, ապա ասաց, որ արդեն պայմանական հաջորդ տարվանից կներգրավեն մարդիկ, ովքեր 2-3 տարի առաջ են ներգրված եղել  վարժական հավաքներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder