Կախված է ֆինանսական միջոցներից. Փոխնախարարը՝ բանակի ծախսերն ավելացնելու մասին
Հասարակություն
12:54 05/09/2025
Հայաստան

Կախված է ֆինանսական միջոցներից. Փոխնախարարը՝ բանակի ծախսերն ավելացնելու մասին

«Պաշտպանության ոլորտում այն ծավալի աշխատանքները, որոնք մենք իրականացրել ենք այս տարի, նույն ծավալով շարունակելու ենք հաջորդ տարի իրականացնել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը:

Նա վստահեցրեց՝ ՊՆ-ն նույն տրամաբանությամբ, ինչ աշխատել է 2024-ին, 2025-ին, նույն կերպ շարունակելու է 2026 թվականին։

Հարցին՝ արդյո՞ք կավելանա ՊՆ-ին հաջորդ տարի տրվող բյուջեն, Հ.Սարգսյանն ասաց, որ  կախված է ֆինանսական միջոցներից՝ որպեսզի ավելացնեն կամ չավելացնեն։

Անդրադառնալով մտահոգություններին, թե Ադրբեջանը ինտենսիվ զինվում է, փոխնախարարն արձագանքեց. «Ադրբեջանի վերջին 30 տարիների ռազմական բյուջեն մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան՝ Հայաստանի բյուջեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder