Պորտուգալիայի ընտրանու մարզումն` Ավանի ակադեմիայում
Սպորտ
19:58 05/09/2025
Հայաստան

Պորտուգալիայի ընտրանու մարզումն` Ավանի ակադեմիայում

Պորտուգալիայի ազգային հավաքականն անցկացնում է նախախաղային մարզում Երևանի Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում՝ պատրաստվելով Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա խաղին։ Այս մասին գրում է Արմսպորտը։

Գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի տրամադրության տակ են բոլոր 23 հրավիրված խաղացողները։ Թիմն ունի նոր համալրում. Նունու Տավարեշը, ով փոխարինել է Դիոգու Դալոյին (վերջինս բացակայում է մկանային անհարմարության պատճառով), արդեն միացել է հավաքականին։ Ձախ պաշտպանը Երևան է ժամանել Հռոմից։

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան -Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի երեկոյան 20:00-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder