Պուտին. Յուրաքանչյուր երկիր անվտանգության ոլորտում ընտրություն կատարելու իրավունք ունի
Քաղաքական
10:58 05/09/2025
Աշխարհ

Պուտին. Յուրաքանչյուր երկիր անվտանգության ոլորտում ընտրություն կատարելու իրավունք ունի

«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրության կատարել անվտանգության ոլորտում, բայց ոչ մեկ այլ երկրի հաշվին»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ,  այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) լիագումար նիստում։

«Չնայած յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրել իր անվտանգությունն ապահովելու տարբերակը, նման հարցերը չեն լուծվում՝ հաշվի չառնելով Ռուսաստանի սեփական անվտանգությունը։ Նաև կա ընդհանուր կանոն, որը արտահայտված և գրանցված է եվրոպական փաստաթղթերում. մեկ երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին»,- նշել է նա։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder