Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին պոռոտախոսող իշխանությունը կարող էր արցախցիների ներուժը հայկական բանակում օգտագործել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն որոշել է Արցախի էջը փակել, այլև արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու ցանկություն չունի: Ամիսներ առաջ դադարեցվել էր սոցիալական աջակցության ծրագիրը՝ տասնյակ-հարյուրավոր արցախցիների, բառի բուն իմաստով, թողնելով փողոցում՝ զրկելով բնակարանի վարձը վճարելու գումարներից։
Մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին արցախցիները զանգվածաբար գնում են Ռուսաստան և կամավորագրվում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար ձևավորված կամավորական ջոկատներին, մասնավորապես՝ Արբատին, որտեղ պայմանագրային զինծառայողներին բավականին բարձր աշխատավարձեր են վճարում: Պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին նաև արագացված կարգով ՌԴ քաղաքացիություն են շնորհում։
Մինչդեռ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին պոռոտախոսող ՀՀ իշխանությունը կարող էր կռվելու ունակ արցախցիների ներուժը հայկական բանակում օգտագործել։ Մեր տեղեկություններով՝ Հայաստանի որևէ պետական մարմին նորմալ հաշվառում չի էլ անում, թե այս ընթացքում քանի արցախցի է մեկնել Հայաստանից, քանիսն է վերադարձել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում