Թիվ 2 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ վթար Անդրանիկի փողոցում. Ավտոբուսը հայտնվել է մայթին
Իրավունք
14:37 05/09/2025
Հայաստան

Թիվ 2 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ վթար Անդրանիկի փողոցում. Ավտոբուսը հայտնվել է մայթին

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 12:50-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում՝ դիսպետչերական կետում կայանված թիվ 2 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել «Peugeot» մակնիշի ավտոմեքենային, մոտ 100 մետր նորից առաջ է ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանիսը և բախվել «Chevrolet» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաներին, անցել կանաչ գազոնի վրայով՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder