Մի շարք դեպքերում խստացվում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը
Հասարակություն
15:17 05/09/2025
Հայաստան

Մի շարք դեպքերում խստացվում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը

Վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածում հստակեցվում են խուսափման դրսևորման ձևերը: Խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվության չափը: Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է Ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունը կանխելիս եւ խափանելիս, այլ նաև հայտնաբերելիս և բացահայտելիս իրավասություն է վերապահվում աջակցելու զինկոմիսարիատներին քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են ՀՀ քրեական օրենսգրքում եւ «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Հարցը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը կամ ուղեկցումը նշված վայրեր՝ անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններին մասնակցելու համար:

ԱԺ հաղորդմամբ, հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder