Հայտնի են Դոնբասի երեք կարևոր քաղաքները, որոնք առանցքային են ամբողջ ԴԺՀ-ի ազատագրման համար
Քաղաքական
09:22 05/09/2025
Աշխարհ

Հայտնի են Դոնբասի երեք կարևոր քաղաքները, որոնք առանցքային են ամբողջ ԴԺՀ-ի ազատագրման համար

Ռուսաստանի զինված ուժերի կողմից ԴԺՀ-ի Կրասնոարմեյսկ (ուկրաինական անվանումը՝ Պոկրովսկ) քաղաքի վերահսկողությունը ստանձնելը կբացի ճանապարհը դեպի Կրամատորսկ և Սլավյանսկ, ինչը հեռանկարներ կստեղծի Ուկրաինայի զինված ուժերից տարածաշրջանի լիակատար ազատագրման համար։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը։

«Պոկրովսկի նկատմամբ վերահսկողությունը կբացի ճանապարհը Կրամատորսկի և Սլավյանսկի շատ ավելի մեծ քաղաքների վրա Ռուսաստանի հարձակման համար, քանի որ Մոսկվան ձգտում է վերահսկողություն հաստատել ամբողջ Դոնեցկի մարզի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս առումով, գրում է Bloomberg-ը, եվրոպացի առաջնորդները ավելի ու ավելի են մտահոգված, որ Ռուսաստանը «կսկսի նոր հարձակում Ուկրաինայում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայտնի են Դոնբասի երեք կարևոր քաղաքները, որոնք առանցքային են ամբողջ ԴԺՀ-ի ազատագրման համար