Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Միլանում նորաձևության դիզայներ Արմանիի հրաժեշտի արարողության ժամանակ հերթեր են գոյացել
Միլանում Ջորջիո Արմանիի հրաժեշտի արարողության ժամանակ հերթեր են առաջացել։ Բազմաթիվ մարդիկ են եկել հարգանի տուրք մատուցելու հայտնի դիզայների հիշատակին։
Միլանի Armani/Teatro ցուցասրահի բացումից առաջ արդեն երկու շարքով հերթ էր գոյացել՝ մի կողմում «Արմանի»-ի աշխատակիցներն են եղել, մուտքի ձախ կողմում՝ մի քանի հարյուր մետր ձգվող շարքային իտալացիները։ Նրանցից շատերը նշել են, ոճաբանի բարեգործությունները, երկրին մատուցած ծառայությունները, տրամադրած օգնությունը կորոնավիրուսի համավարակի ժամանակ։
The Guardian-ը գրում է, որ տարին երկու անգամ Միլանի սովորաբար հանգիստ Վիա Բերգոնյոնե փողոցը փակվում է նորաձևության շաբաթվա ընթացքում Արմանիի մոտ հավաքված ոգևորված մարդկանց պատճառով: 2000 թվականից ի վեր Ջորջիո Արմանիի գլխավոր գրասենյակը տեղակայված է այս ընդարձակ տարածքում, որի մեջ է մտնում նաև հատուկ կառուցված թատրոն, որտեղ յուրաքանչյուր ցուցադրության սեզոնին կառուցվում է երկար բեմը։
Ուրբաթ օրը մարդիկ կրկին հավաքվել էին այդտեղ, բայց տրամադրությունն ավելի մռայլ էր:
Հայտարարելով նրա մահվան մասին՝ ընկերությունը տեղեկացրել էր, որ իր գլխավոր գրասենյակում կստեղծի հուղարկավորության սրահ, մարդիկ հնարավարություն կունենան շաբաթ օրվանից մինչև կիրակի տեսնել դագաղը և հարգանքի տուրք մատուցել նրան։ Արմանիի կամքի համաձայն, երկուշաբթի օրվա հուղարկավորությունը կիրականացվի փակ:
Քանի որ փողոցում արգելապատնեշներ են տեղադրվում, սպասվում է, որ հերթերն ավելի կերկարեն։