Հայաստանում բնակվող Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանին հանձնել են Պուտինի անձնական շնորհավորական բացիկը
Հասարակություն
16:57 06/09/2025
Հայաստան

Հայաստանում բնակվող Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանին հանձնել են Պուտինի անձնական շնորհավորական բացիկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձնական շնորհավորական բացիկ է ուղարկել պաշարված Լենինգրադի բնակչուհի Գալինա Պավլովնա Պետուխովային: Այս մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:

«Ռուս դիվանագետները այցելել են պաշարված Լենինգրադի բնակչուհի Գալինա Պավլովնա Պետուխովային և նրան հանձնել  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի անձնական շնորհավորական բացիկը։

Մաղթում ենք Գալինա Պավլովնային առողջություն, խաղաղ երկինք և երկար կյանք», - ասվում է հայտարարության մեջ։

Գալինա Պավլովնան Հայաստան է եկել 1962 թվականին, ծնողները մահացել են սովից։ Նա աշխատել է որպես ջուլհակ և ամուսնացել է հայի հետ։  Նա միշտ պատմում է իր սերունդներին շրջափակման մասին, որպեսզի նրանք չմոռանան պատմության այդ սարսափելի ժամանակաշրջանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում բնակվող Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանին հանձնել են Պուտինի անձնական շնորհավորական բացիկը