Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նախօրեին գրել էր, որ քաղցկեղ ունեցող փոքրիկ Արեգի երազանքն է հանդիպել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոնալդուի հետ, ով այս օրերին Հայաստանում է՝ սեպտեմբերի 6-ին Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանը մասնակցելու համար։
«Շարունակում ենք ակտիվ աշխատել Արեգի ու Ռոնալդոյի հանդիպման կազմակերպման ուղղությամբ, որքան էլ անհնար թվա, մեծ հավատ ունեմ, որ ստացվելու է: Անչափ շնորհակալ եմ շատ մեծ արձագանքի ու օգնության պատրաստակամության համար»,- այսօր ավելի վաղ գրել էր Մարտիրոսյանը։
Քիչ առաջ նա տեսանյութ հրապարակեց ու գրեց.
«Քաղցկեղ ունեցող մեր Արեգը հանդիպեց Ռոնալդոին, շատ հուզիչ պահ էր»։