«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի՞ մասնակցելու առաջիկա ընտրություններին
Օրվա մամուլ
08:34 06/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի՞ մասնակցելու առաջիկա ընտրություններին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումների փուլ է, չնայած թվացյալ անդորրին, քաղաքական ուժերը նախապատրաստությունների մեջ են` 2026-ի ընտրություններին ընդառաջ։ Կան տեղեկություններ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես սկսել է նախապատրաստական աշխատանքները: Նրա թիմում խոսում են, թե Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի մասնակցելու առաջիկա ընտրություններին, թեև նախորդ ընտրություններից հետո շատ հիասթափված էր ՀՀ ընտրողից:

Թիմում ասում են, որ Ծառուկյանը որոշել է ոչ թե հին` «մաշված» դեմքերով, հանրությանը հայտնի ԲՀԿ-ականներով մասնակցել ընտրություններին, այլ ռեբրենդինգ է սկսել` լրիվ նոփ-նոր մարդիկ են լինելու ցուցակում, մի քանի բացառություն չհաշված, որոնց ինքը շատ է վստահում, և հանրության համար էլ ընդունելի դեմքեր են։ Իրեն պատկանող «Կենտրոն TV»-ին էլ է զգուշացվել, որ պետք է ինտենսիվ աշխատեն և արդեն սկսեն նախընտրական քարոզչությանը պատրաստվել։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանին հարցրինք՝ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունե՞ն։ «Չեմ ցանկանում մեկնաբանել»,- կարճ-կոնկրետ պատասխանեց Աբովյանը։ Երևի թիմին ասվել է` դեպքերից առաջ չընկնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder