Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայում մզկիթում համբուրվելու պատճառով ձերբակալել են ռուս զույգին
Թուրքիայի ամենամեծ Չամլըջա մզկիթում համբուրվելուց հետո ձերբակալվել են ռուսները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ նրանք արդեն ազատ են արձակվել։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին: Ըստ հրապարակված տեսանյութի, ռուս տղամարդը և նրա ընկերուհին լուսանկարվել են մզկիթում, ապա համբուրվել: IHA գործակալությունը նշել է, որ հարցաքննության ժամանակ ռուս տղամարդը ներողություն է խնդրել և ասել, որ չգիտեր մզկիթում նման գործողությունների արգելքի մասին: Թուրքական լրատվամիջոցները գրել են, որ զույգի դեմ քրեական գործ է հարուցվել կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով, և նրանց սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում:
Գլխավոր հյուպատոսությունը հաստատել է ձերբակալման մասին լուրը։
Հյուպատոսարանից նշել են, որ ոստիկանության ներկայացուցիչների հետ զրույցի հիման վրա ռուսները ցուցմունք տալուց հետո ազատ են արձակվել։
Ռիա Նովոստիի տեղեկացված աղբյուրի փոխանցմամբ, զույգն արդեն լքել է Թուրքիան։