Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սեպտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Կաթողիկոսի կատարվել է Կիրակնամտի հանդիսավոր ժամերգություն։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ի նշանավորումն Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի՝ դուրս է բերվել տիեզերաժողովին Հայոց Եկեղեցու կողմից մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։
Կիրակնամտի ժամերգությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների, միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ և հավատցյալներ։



