Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
56 տարեկան հասակում մահացել է «Յուկոսի» գործով փաստաբան Ելենա Լիպցերը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով «Լիպցեր, Ստավիցկայա և գործընկերներ» փաստաբանական ասոցիացիայի տնօրեն Դմիտրի Ագրանովսկու հաղորդագրությանը։
Նա մահացել է սեպտեմբերի 5-ի երեկոյան, նա տևական ժամանակ բուժում էր ստանում։
Ելենա Լիպցերը «Մարդու իրավունքների միջազգային պաշտպանություն» գրքի համահեղինակ էր։ 2011 թվականին նա ընդգրկվել է «Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանանց» վարկանիշային աղյուսակում։ Ելենայի հայրը մարդու իրավունքների պաշտպան Լև Պոնոմարյովն էր։
2003 թվականին նա միացել է «Մենատեպ» ընկերության նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևի շահերը պաշտպանող փաստաբանների խմբին Յուկոսի աղմկահարույց գործում։