Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պենտագոնը «Պաշտպանության նախարարություն» ցուցանակը փոխարինում է «Պատերшզմի նախարարություն» ցուցանակով
Պենտագոնը «Պաշտպանության նախարարություն» ցուցանակները փոխարինում է «Պատերազմի նախարարություն» ցուցանակներով։ Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սի-ն։
Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է իր 200-րդ նախագահական հրամանագիրը։ Այս փաստաթղթով նա ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը վերանվանել է Պատերազմի նախարարություն։ Պաշտպանական գերատեսչությունը հենց այսպես էր կոչվել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։
Անվանափոխությունը պաշտոնական, ինչպես նոր գերատեսչության ստեղծումը, պահանջում է Կոնգրեսի հաստատում, ուստի վերանվանումը պաշտոնական չի լինի: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, փաստաթղթի տեքստի համաձայն՝ հրամանագիրը լիազորում է պաշտպանության նախարարին, նրա գերատեսչությանը և ենթականերին օգտագործել նոր անվանումը որպես լրացուցիչ։
Հրամանագրի համաձայն՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն այժմ կարող է իր պաշտոնը անվանել «պատերազմի նախարար»։
««Պատերազմի նախարարություն» անվանումը պատրաստվածության և վճռականության ավելի ուժեղ ազդանշան է ուղարկում, քան «Պաշտպանության նախարարություն» անվանումը, որը կենտրոնանում է միայն ինքներս մեզ պաշտպանելու կարողության վրա», - ասվում է հրամանագրում։
Անվանափոխությունը, ըստ փաստաթղթի, «կկենտրոնացնի գերատեսչությանը մեր ազգային շահերի վրա և ազդանշան կուղարկի հակառակորդներին, որ Ամերիկան պատրաստ է պատերազմ սկսել իր շահերը պաշտպանելու համար»։
Սպիտակ տունը դեռևս չի հայտարարել, թե որքան կարժենա վերանվանումը։ Ամերիկյան մամուլի գնահատականներով՝ արժեքը կարող է հասնել մեկ միլիարդ դոլարի. հարյուրավոր գործակալություններ պետք է վերանվանվեն, փոխվեն խորհրդանիշները, էլեկտրոնային փոստի հասցեները, համազգեստը և այլն։