Խոշոր հրդեհ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, մոխրի է վերածվել 6 տրանսպորտային միջոց
Հասարակություն
16:21 06/09/2025
Հայաստան

Խոշոր հրդեհ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, մոխրի է վերածվել 6 տրանսպորտային միջոց

Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13։50-ի սահմաններում ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղումում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի վարչական տարածքում, այրվում է խոտածածկ տարածք և ավտոմեքենաներ։ Հրդեհի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական  ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և լրացուցիչ ժամանել է ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարծման դեմ պայքարել են «Հայֆիլմ»-ի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։  Ամբողջությամբ մոխրի է վերծավել 6 տրանսպորտային  միջոց, որից 4-ը ավտոբուսներ։

Հրդեհը այս պահին մեկուսացվել է, սակայն տեղում հրշեջները հերթապահություն են իրականացնում։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder