Սա նոր ազդանշան է ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացող ճեղքվածքի մասին. Քաղաքագետ
Քաղաքական
09:04 06/09/2025
Տարածաշրջան

Սա նոր ազդանշան է ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացող ճեղքվածքի մասին. Քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով երեկ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկություններին, գրում է.

«Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Ադրբեջանի անդամակցության ճանապարհը փակվեց ոչ միայն Հնդկաստանի, այլև Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է Մոսկվայի և Նյու Դելի քաղաքական խորհրդակցությունների ընթացքում․ 

«Ռուսաստանը Հնդկաստանին դուրս է բերել առաջին պլան՝ ինքը մնալով ստվերում»: 

Չնայած Չինաստանը բացահայտորեն սատարում էր Ադրբեջանի անդամակցությանը, Ռուսաստանի և Հնդկաստանի համատեղ քայլը փաստում է, որ Բաքվի միջազգային հավակնությունները բախվում են լուրջ դիմադրության։ 

 Սա նոր ազդանշան է ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացող ճեղքվածքի մասին, որը դրսևորվում է արդեն միջազգային կազմակերպությունների մակարդակում։ 

Հայաստանի համար սա կարող է ստեղծել նոր դիվանագիտական պատուհաններ․ ուժերի վերադասավորման պայմաններում Երևանը հնարավորություն է ստանում իր շահերը առաջ մղելու թե՛ ՇՀԿ-ում, թե՛ այլ բազմակողմ հարթակներում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա նոր ազդանշան է ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացող ճեղքվածքի մասին. Քաղաքագետ