Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը. Մոսկվա չի գնա
Քաղաքական
10:26 06/09/2025
Հայաստան

Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը. Մոսկվա չի գնա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ այցելել Մոսկվա՝ դիվանագիտական ​​կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին Զելենսկին հայտնել է  նա ABC News-ին տված հարցազրույցում։

 «Նա կարող է գալ Կիև։ Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրը ամեն օր հրթիռների, հարձակման տակ է։ Ես չեմ կարող գնալ այս ահաբեկչի մայրաքաղաք։ Պուտինը հասկանում է դա, - ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հարցազրույցի ընթացքում մի քանի անֆամ ասել է, որ Պուտինը չի ձգտում իր հետ հանդիպման, քանի որ նա շարունակում է Ուկրաինայում պատերազմը։

 Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը չորեքշաբթի օրը հայտարարել էր՝  երբեք դեմ չի եղել Զելենսկու հետ հանդիպելուն։

 «Եթե Զելենսկին պատրաստ է, ապա թող գա Մոսկվա»,-ասել էր Պուտինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զելենսկին մերժել է Պուտինի առաջարկը. Մոսկվա չի գնա