Քաղցկեղով հիվանդ Արեգի երազանքը կատարվեց՝ հանդիպեց Ռոնադլուին
Հասարակություն
18:53 06/09/2025
Հայաստան

Քաղցկեղով հիվանդ Արեգի երազանքը կատարվեց՝ հանդիպեց Ռոնադլուին

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նախօրեին գրել էր, որ քաղցկեղ ունեցող փոքրիկ Արեգի երազանքն է հանդիպել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ  Ռոնալդուի հետ, ով այս օրերին Հայաստանում է՝ սեպտեմբերի 6-ին Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանը մասնակցելու համար։ 

«Շարունակում ենք ակտիվ աշխատել Արեգի ու Ռոնալդոյի հանդիպման կազմակերպման ուղղությամբ, որքան էլ անհնար թվա, մեծ հավատ ունեմ, որ ստացվելու է: Անչափ շնորհակալ եմ շատ մեծ արձագանքի ու օգնության պատրաստակամության համար»,- այսօր ավելի վաղ գրել էր Մարտիրոսյանը։ 

Քիչ առաջ նա տեսանյութ հրապարակեց ու գրեց

«Քաղցկեղ ունեցող մեր Արեգը հանդիպեց Ռոնալդոին, շատ հուզիչ պահ էր»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղցկեղով հիվանդ Արեգի երազանքը կատարվեց՝ հանդիպեց Ռոնադլուին