Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, պետք է մոտենալ տեղեկատվական կետեր. ՀՖՖ-ն՝ Հայաստան–Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ
Հասարակություն
15:41 06/09/2025
Հայաստան

Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, պետք է մոտենալ տեղեկատվական կետեր. ՀՖՖ-ն՝ Հայաստան–Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, ուր Հայաստան–Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ տեղեկացնում ենք, որ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր:

«Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր:

Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:

Բոլոր երկրպագուներին հորդորում ենք մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար»,- նշում են ՀՖՖ-ից։

Հիշեցնենք, որ Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, պետք է մոտենալ տեղեկատվական կետեր. ՀՖՖ-ն՝ Հայաստան–Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ