Մահացել է «Յուկոսի» գործով փաստաբանը
Իրավունք
13:55 06/09/2025
Աշխարհ

Մահացել է «Յուկոսի» գործով փաստաբանը

56 տարեկան հասակում  մահացել է «Յուկոսի» գործով փաստաբան Ելենա Լիպցերը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝  հղում անելով «Լիպցեր, Ստավիցկայա և գործընկերներ» փաստաբանական ասոցիացիայի տնօրեն Դմիտրի Ագրանովսկու հաղորդագրությանը։

Նա մահացել է սեպտեմբերի 5-ի երեկոյան, նա տևական ժամանակ բուժում էր ստանում։

Ելենա Լիպցերը «Մարդու իրավունքների միջազգային պաշտպանություն» գրքի համահեղինակ էր։ 2011 թվականին նա ընդգրկվել է «Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանանց» վարկանիշային աղյուսակում։ Ելենայի հայրը մարդու իրավունքների պաշտպան Լև Պոնոմարյովն էր։

2003 թվականին նա միացել է «Մենատեպ» ընկերության նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևի շահերը պաշտպանող փաստաբանների խմբին Յուկոսի աղմկահարույց գործում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մահացել է «Յուկոսի» գործով փաստաբանը