Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը Մարգարայի անցակետով կայցելի Հայաստան
Քաղաքական
13:44 07/09/2025
Տարածաշրջան

Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը Մարգարայի անցակետով կայցելի Հայաստան

Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ թուրքական և հայկական պատվիրակությունների առաջիկա հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին; Լուրը հաղորդում է NTV-ն՝ հղում անելով թուրքական դիվանագիտական ​​աղբյուրներին:

«Դեսպան Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը Ալիջանի անցակետով կմեկնի Հայաստան հաջորդ շաբաթվա սկզբին: Միջկառավարական պատվիրակությունների առաջիկա հանդիպման ժամանակ կարող են որոշումներ կայացվել երկրների միջև հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ, իսկ պաշտոնյաները կարող են նաև քննարկել նախկինում ընդունված որոշումների իրականացման ընթացքը»,-հաղորդում է հեռուստաալիքը:

Նախորդ հանդիպումների ժամանակ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և Քըլըչը համաձայնության էին եկել բեռնատար չվերթները վերսկսելու և սահմանի բացման համար ենթակառուցվածքներ պատրաստելու վերաբերյալ: Նրանք նաև համաձայնության են եկել դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար վիզայի ստացման ընթացակարգը պարզեցնելու և երրորդ երկրների քաղաքացիներին սահմանը հատելու թույլտվություն տալու վերաբերյալ, սակայն այդ որոշումները դեռևս ուժի մեջ չեն մտել, նշում է հեռուստաալիքը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder