Այսօր իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը. Ամալյա Գրիգորյան
Սպորտ
09:30 07/09/2025
Հայաստան

Այսօր իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը. Ամալյա Գրիգորյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մասսայական  և սիրողական ֆուտբոլի բաժնի ղեկավար Ամալյա Գրիգորյանը գրում է.

«Ծանոթացեք Ռուբենի հետ: Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով: Ունի լսողության և խոսքի խանգարումներ: Այսօր իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը՝ հանդիպեց Ռոնալդուին: Այս վիդեոն նկարել եմ անմիջապես հիմների կատարումից հետո, երբ երեխաներին բերեցինք հանդերձարան:

Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները, որոնք այսօր Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլիստների հետ դաշտ մտան:  Ֆուտբոլը միշտ է հրաշքներ գործում: Հավատացեք հրաշքներին և դրանք կկատարվեն, ինչպես եղավ Ռուբենի դեպքում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder