Կաշխատենք ուղղել սխալները. Սպերցյան
Սպորտ
11:32 07/09/2025
Հայաստան

Կաշխատենք ուղղել սխալները. Սպերցյան

«Իհարկե սպասում էինք, որ շատ դժվար է լինելու։ Տանը կրկին այսքան գոլ բաց թողնելը շատ է, նույնիսկ այնպիսի հավաքականից, ինչպիսին Պորտուգալիան է»,-Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումից հետո ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

 Նա նշել է, որ թիմը պատրաստվում է ուղղել սխալները։

«Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ։ Շնորհակալ եմ երկրպագուներին մթնոլորտի և աջակցության համար։

Մենք վերակառուցման փուլում ենք։ Հուսամ՝ շուտով կուրախացնենք բոլորին, նաև ինքներս մեզ»,-նրա խոսքն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2026թ․ ֆուտբոլի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն 0:5 հաշվով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կաշխատենք ուղղել սխալները. Սպերցյան