Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի, ով եղբոր հետ զոհվել է ավտովթարից հուլիսի 3-ին։
Հայ երկրպագուները պատրաստվում են 21-րդ րոպեին ծափահարել՝ ի հիշատակ Ժոտայի։ Նա հենց 21 համարի մազաշապիկով էր խաղում ազգային հավաքականում։
2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն արդեն մեկնարկել է։