Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքական
15:43 07/09/2025
Տարածաշրջան

Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Բալըքեշիր նահանգում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ մասին կիրակի օրը հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

«4.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 12:35-ին (ժամանակը համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ - խմբ.), էպիկենտրոնը գտնվել է Բալըքեշիր նահանգի Սինդիրգի քաղաքի մոտակայքում, օջախը գտնվել է 7.7 կիլոմետր խորության վրա», - հայտնել են գործակալության սեյսմոլոգները:

Իր հերթին, Կանդիլլիի աստղադիտարանի սեյսմոլոգները գնահատել են 5.1 մագնիտուդ, իսկ աղբյուրի խորությունը՝ 13.7 կիլոմետր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել