Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինը պարգևատրել է Կամչատկայում երկրաշարժի պահին ծնունդ ընդունած մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Պիրոգովի շքանշանով» է պարգևատրել Կամչատկայի տարածաշրջանային ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանին։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի էր ունեցել ուժեղ երկրաշարժ։ Հենց այդ պահին Կամչատկայի տարածաշրջանային ծննդատանը ծննդաբերելիս է լինում 14-ամյա հղին։ Ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը։
Երկրաշարժի պահին սենյակում եղել են միայն մանկաբարձ-գինեկոլոգը, ծննդկանի մայրը և անեսթեզիոլոգը:
Ընտանիքը հայտնել էր, որ դիմելու է տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու խնդրանքով։