Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը. Ամալյա Գրիգորյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի ղեկավար Ամալյա Գրիգորյանը գրում է.
«Ծանոթացեք Ռուբենի հետ: Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով: Ունի լսողության և խոսքի խանգարումներ: Այսօր իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը՝ հանդիպեց Ռոնալդուին: Այս վիդեոն նկարել եմ անմիջապես հիմների կատարումից հետո, երբ երեխաներին բերեցինք հանդերձարան:
Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները, որոնք այսօր Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլիստների հետ դաշտ մտան: Ֆուտբոլը միշտ է հրաշքներ գործում: Հավատացեք հրաշքներին և դրանք կկատարվեն, ինչպես եղավ Ռուբենի դեպքում»։