Վարորդական իրավունք չունեցող քաղաքացին Jeep-ով մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հասարակություն
11:18 07/09/2025
Հայաստան

Վարորդական իրավունք չունեցող քաղաքացին Jeep-ով մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Սեպտեմբերի 6-ին, ժամը 22։30-ի սահմաններում  Jeep մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ «Աութլեթ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն, և ժամանած բժիշկների խումբը արձանագրել է մահը։

Դեպքի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում է  վարորդի և մահացածի ինքնությունը։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, հետևաբար ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարորդական իրավունք չունեցող քաղաքացին Jeep-ով մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին