Մարգարիտա Սիմոնյանը կարող է թողնել պաշտոնը քաղցկեղի պատճառով
Աշխարհում
17:42 08/09/2025
Աշխարհ

Մարգարիտա Սիմոնյանը կարող է թողնել պաշտոնը քաղցկեղի պատճառով

«Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հայտարարել է, որ բժիշկները իր մոտ ախտորոշել են «սարսափելի, լուրջ» հիվանդություն: Նա ասել է, որ պետք է վիրահատվի և մատնացույց է արել կրծքի ձախ կողմը:

«Ես զգացի, որ այսօր պետք է եթեր դուրս գամ և ճշմարտությունն ասեմ, քանի որ միշտ ավելի լավ է ճշմարտությունն ասել ինքներս, քան թողնել, որ լսարանը սնվի լուրերով», - ասել է նա:

Ավելի ուշ Սիմոնյանը հստակեցրել է, որ խոսքը մաստէկտոմիայի մասին է։ Նշենք, որ մաստէկտոմիան կրծքագեղձի ամբողջական հեռացման վիրահատությունն է, որը սովորաբար կատարվում է կրծքագեղձի քաղցկեղը բուժելիս:

45-ամյա Մարգարիտա Սիմոնյանը չի մանրամասնել, թե բժիշկներն ինչ հիվանդություն են ախտորոշել: Սիմոնյանին մոտ կանգնած աղբյուրը The Moscow Times-ին ասել է, որ նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել և շատ լուրջ առողջական խնդիրներ ունի: Աղբյուրի փոխանցմամբ, քննարկվում է Russia Today-ում նրա աշխատանքը շարունակելու հարցը, և քննարկվում է նրա հեռանալու տարբերակը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder